Քիչ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հարակից տարածքում «Սարդարապատ» երգի հնչյունների ներքո ավարտվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագրով երթը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Դաշնակցական երիտասարդները նախարարության շենքի հարակից տարածքում երգեցին. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ»:
Այնուհետև կպչուն պաստառներ փակցրեցին գետնին, որոնց վրա Արայիկ Հարությունյանի նկարն է՝ վճիռ՝ ապաշնորհ, ապազգային մակագրությամբ:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երթը մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից: Մասնակիցները, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, կանգնեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց, կոչ արեցին, որ վաղը կառավարության նիստին դրվի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ու զգուշացրին՝ եթե դա չանեն, Արայիկ Հարությունյանի հրաժարականին իրենք կհասնեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ