Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում գոյություն ունեցող վախի մթնոլորտը գործում է նաեւ այսօր». Անի Սամսոնյան

Սեպտեմբեր 16,2020 19:35

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի իրենց պահանջին աջակցողների հետ ԱԺ դարպասների մոտ հանդիպման ժամանակ ասաց. «Հարցը բարձրացվել է նաեւ նրա համար, որ նախկինում գոյություն ունեցող վախի մթնոլորտը, երբ ծնողը վախենում էր ուսուցչից, ուսուցիչը՝ տնօրենից, տնօրենը՝ նախարարից: Վախի այս ամբողջական շղթան գործում է նաեւ այսօր: Եվ դա այն պատճառով, որ որեւէ բան չի արվել, որեւէ կամք չի ցուցաբերվել, որպեսզի այդ վախի շղթան դուրս գա: Եթե չլիներ վախի շղթան, վստահ եղեք՝ շատ ուսուցիչներ, շատ ուսանողներ, գուցե նաեւ՝ շատ աշակերտներ (երեխաներն էլ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու), հաստատ այսօր այստեղ կլինեին:

Բոլորը վախենում են կորցնել իրենց աշխատանքը, ինչպես վախենում էին նախկինում: Սա ամենամեծ ցուցանիշն է՝ ասելու եւ հարց տալու. արդյո՞ք, բան է փոխվել: Ոչ, ոչինչ էլ չի փոխվել, ավելի է վատացել: Եվ դա կատարվել է մի մարդու պատճառով, որը կամք չի դրսեւորել այդ փոփոխությունները անելու: Որովհետեւ գործել է մի համակարգ, որը կոմֆորտի մեջ է պահել նախկին իշխանությանը: Հիմա ներկաները շատ հանգիստ տեղավորվել են այդ համակարգում եւ կիրառում են այն մեխանիզմները, որոնք կիրառում էին նախկինները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930