Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատվիրել ենք թափանցիկ դիմակներ՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար». ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբեր 16,2020 19:07

«Խոսել եմ համահայկական հիմնադրամի հետ, մենք պատվիրել ենք թափանցիկ դիմակներ՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Հարցն ընթացքի մեջ է, պետք է ստանանք դիմակները»,-կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով լսողական եւ այլ խնդիրներով աշակերտներին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մինչեւ այդ գուցե դիմավահանների փորձը կիրառենք, մինչեւ կարողանանք հարցը լուծել»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրաձայնել էր, որ լսողական խնդիրներով աշակերտների ծնողները մտահոգ են եւ խնդրի լուծմանն են սպասում: Նախարարն ասաց, որ հավելյալ կտեղեկացնի իրավիճակի մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930