Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթումիում իրականացվում է զանգվածային ջերմաչափում․ Աջարիան հատուկ հսկողության տակ է վերցվել

Սեպտեմբեր 16,2020 18:12

Վրաստանի տարածքում գործող բոլոր կոմերցիոն հաստատություններում զանգվածային ջերմաչափումներ կիրականացնեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, փոխանցում է «Սպուտնիկ»-ը։

Ինտենսիվ ջերմային սքրինինգն արդեն սկսել են իրականացնել Բաթումիում, որտեղ դրա համար հատուկ կետեր կբացվեն։

«Բաթումիում իրականացվում է բնակչության զանգվածային ջերմաչափում։ Այսօր միջկառավարական խորհրդի նիստում որոշում է ընդունվել պարտադիր դարձնել ջերմային սքրինինգը քաղաք ելումուտ անողների համար։ Բոլոր նրանք, ում մոտ որ բարձր ջերմություն կլինի, կթեստավորվեն»,- ասել է Մեզվրիշվիլին։

Նա նաև հավելել է, որ չնայած կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին՝ արտակարգ դրություն կամ լիակատար կարանտին երկրում չի մտցվելու։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, որոնցից 145-ը՝ Աջարիայում։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930