«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին, համեմատություններ անել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, թե մենք՝ հեղափոխությունը կատարած քաղաքական թիմը, գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ այդ գործընթացում, ինչպես եւ այլ գործընթացներում, կան խմբեր եւ ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, շահերը եւ իրենց թեկնածուներին, կամակատարներին հանրության անունից տեղավորել որոշակի տեղերում:
«Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձեւավորվել է իդեալական ՍԴ: Ոչ, իհարկե, չի նշանակում»,-եզրափակեց վարչապետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ