Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 16,2020 17:29

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական: Բանակցային գործընթացը վերականգնելու, շարունակելու մեր պատկերացումներին այն համապատասխանում է»,-կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, որ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց նախապայմանների, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակցային գործընթացի մեր սկզբունքները չենք համարում նախապայման: Բանակցությունը հարցերի լուծման նպատակ ունի: Իմ ընկալմամբ՝ նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, թե Արցախը պետք է լինի բացառապես իր մասը»,-շեշտեց նա:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց՝ Տավուշի սահմանին հուլիսյան էսկալացիայից հետո հետեւյալ տրամաբանությունը փոխվեց. «Մենք ասում էինք, որ ՀՀ-ի եւ Արցախի հետ ուժի լեզվով խոսել չի կարելի, իսկ Ադրբեջանն ասում էր, որ մի քանի ժամում ուժով Արցախի հարցը կլուծի: Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930