Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ շենքի մոտ ի աջակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի, բողոքի ցույց էր կազմակերպվել, որը թեժ ընթացք ստացավ:
«Կամք» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայով ԱԺ շենքին մոտենալով՝ մեքենաները կանգնեցրին ու իրենց բարձրախոսներով միացան ցուցարարներին՝ խցանում ստեղծելով:
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2020/09/berman-entarkel-police-cuyc-5.jpg)
People hold a protest action demanding RA Minister of Education, Science, Culture and Sport Arayik Harutyunyan’s resignation in front of the RA National Assembly building
Նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականն անխուսափելի է. «Ովքեր պայքարում են Արայիկ Հարությունյանի դեմ, մենք ողջունում ենք: Պայքարելու ենք այնքան, մինչեւ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Նրա հրաժարականի պահանջն առաջացել է իր ապազգային, հակահայկական գործունեության հետեւանքով:
Ոստիկանները հորդորում էին չխախտել կարգը, բացել փողոցը, հետո միացան կարմիր բերետավորները: Չախալյանին ու «Կամքի» մեկ այլ անդամի բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2020/09/berman-entarkel-police-cuyc-3.jpg)
People hold a protest action demanding RA Minister of Education, Science, Culture and Sport Arayik Harutyunyan’s resignation in front of the RA National Assembly building
Բաղրամյան պողոտայում ստեղծվել էր անկառավարելի իրավիճակ, ազդանշաններ էին տալիս՝ հեղափոխության օրերի պես:
Ավելի ուշ երթեւեկությունը վերականգնվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ