Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարության հետքերով․ ովքե՞ր էին վիճաբանում Գյումրու «Պեգաս» խանութի մոտ

Սեպտեմբեր 16,2020 16:56

Ինչպես տեղեկացրել ենք, երկու օր առաջ Գյումրու «Պեգաս» խանութի մոտ դանակահարել էին 1998 թվականին ծնված երիտասարդի՝ Խ․Ս-ին, որին Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով ու վիրահատել էին։

Ոստիկանությունն այսօր իր պաշտոնական կայքում մանրամասներ է ներկայացրել դեպքից՝ տեսանյութ հրապարակելով ու նշելով, որ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները ժամեր անց բացահայտել են դանակահարությունը։

Պաշտոնական լուրի համաձայն, արդեն կա կասկածյալ, վերջինս 19 տարեկան է ու նախկինում երեք անգամ դատապարտված։

«Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։

Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված, 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,-ընթերցում ենք ոստիկանության կայքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930