ՌԴ կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կարգը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությունը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիությամբ մտերիմ ազգականներ ունեցող օտարերկրացիները կարող են պարզեցված կարգով մուտքի թույլտվություն ստանալ։
Նման ազգականներ են համարվում ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը և եղբայրները, տատիկներն ու պապիկները, ինչպես նաև թոռները։
«Այս ազգականները կարող են երկարաժամկետ անձնական այցելության վիզաներ ձեւակերպել՝ մինչև 1 տարի ժամկետով։ Դա հնարավոր կլինի անել ՌԴ քաղաքացու կողմից հասարակ գրավոր դիմումի հիման վրա»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը։
Օրենսդրությունից նաև հեռացվել է նորմը, որի պատճառով օտարերկրացիները երեք ամիսը մեկ ստիպված էին հատել երկրի սահմանը նոր վիզա ստանալու համար։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ