Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է այդ քրեական գործերի ցանկը վերցնել դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել և ուղարկել Դաշնակցությանը. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 16,2020 16:13

«Եթե զուտ ակցիայի խնդիր է, եթե ցանկանում եք, կարող եմ այդ արկղերը լցնել և ուղարկել Դաշնակցությանը»,-լրագրողների հիշեցմանը՝ ինչո՞ւ այն արկղերը, որոնք հայտարարել էր, որ պետք է լցվեին կոռուպցիոն գործերով և ուղարկվեին ՀՅԴ-ին` այդպես էլ չլցվեցին, ասուլիսի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ 2019-ի նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, խոսելով ՀՅԴ-ի՝ իր հրաժարականի պահանջով ցույցերի և նրանց բերած արկղերի մասին, որոնց մեջ Արայիկ Հարությունյանն իր իրերը պետք է հավաքեր ու հեռանար՝ ըստ ՀՅԴ երիտթևի, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել քրեական գործերով և հետ ուղարկել իրենց:

Արայիկ Հարությունյանը, դիմելով հարց տվող լրագրողին, ասաց, որ եթե հետևեն ՀՀ դատախազության հայտարարություններին, կտեսնեն տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք երկու տարվա ընթացքում բացահայտվել են ու ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ Ձեր ոլորտում չեն եղել բացահայտումներ: Դուք հետևե՞լ եք դատախազության հաղորդագրություններին, որոնք վերաբերում են տասնյակ և հարյուր միլիոնավոր չարաշահումներին և տասնյակ և հարյուրավոր պաշտոնյաների, որոնք թույլ են տվել այդ չարաշահումները, վստահ եմ՝ ոչ: Կոռուպցիոն դեպքեր բացահայտելն ամենևին նախարարության գործառույթը չէ: Բոլոր այն դեպքերում, երբ մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում ունենում ենք նման բացահայտումներ, մենք այդ թղթերն անպայման ուղարկում ենք դատախազություն»:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ այդ արկղերը լցնելը տեխնիկայի գործ է, քանի որ դա կարելի է անել ընդամենը մի քանի ժամում. «Կարելի է վերցնել այդ ցանկը դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերի անվանումները և ուղարկել Դաշնակցությանը: Այն ժամանակ չեմ արել, քանի որ իրենք հանգստացան ու գնացին տներով, քանի որ չէի ցանկանում, որ իրավիճակն այդ ուղղությամբ բարդանա: Բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Դրանք ցանկերով կախված են դատախազության կայքում, բոլորը վերաբերում են նախորդ իշխանություններին, այդ թվում նաև դաշնակցական նախարարների օրոք տեղի ունեցած չարաշահումներին դպրոցներում, ուսումնական տարբեր հաստատություններում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930