Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսային վարակի ամենավտանգավոր բարդություններից մեկի հերթական դեպքն է ախտորոշվել և բուժվել. բուժառուն չունի մկանային թուլություն

Սեպտեմբեր 16,2020 15:15

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։

Գիյեն Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով վերջինս վնասում է ծայրամասային նյարդերը՝ առաջացնելով հարաճող զգացողական խանգարումներ և մկանային թուլություն, ընդ որում մկանային թուլությունը կարող է պրոգրեսիվել ժամերի ընթացքում` ընդգրկելով նաև շնչական մկանները (երբեմն պահանջելով անցում թոքերի արհեստական օդափոխության), ամբողջապես զրկելով պացիենտին շարժողական ակտիվությունից։

Պացիենտը՝ 62 տարեկան տղամարդ, բուժվել է այլ COVID բուժհաստատությունում 14 օր։ Համախտանիշը ունեցել է խիստ արագ ընթացք և արթնանալուց և առաջին գանգատներից մի քանի ժամ անց արդեն զարգացել է բոլոր վերջույթների խիստ արտահայտված մկանային թուլություն՝ քայլքի և ինքնասպասարկման անհնարինությամբ։

Մեր բուժկենտրոնում ախտորոշվել է Գիյեն – Բարեի համախտանիշը և անհապաղ սկսվել է բուժումը՝ իմունոթերապիա մարդկային իմունոգլոբուլինով։ Բուժման արդեն իսկ 3-րդ օրվանից պացիենտի առողջական վիճակը էականորեն բարելավել է և սպեցիֆիկ բուժման ավարտից և կորոնավիրուսային վարակի հաղթահարումից հետո տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական բուժման։

Այժմ, մեր բժիշկների իրականացրած բուժման ավարտից անցել է 20 օր և պացիենտը պրակտիկորեն չունի մկանային թուլություն, ամբողջապես ինքնասպասարկվում է և շարունակում է վերականգնողական բուժումը՝ լիարժեք վերականգման համար։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը միակն է, որն ունի այս սպեկտրի հիվանդությունների ամբողջական ախտորոշման (ԷՆՄԳ, նյարդերի բիոպսիա և մորֆոլոգիական քննություն, միելին-սպեցիֆիկ հակածինների որոշում) և բուժման (ապարատային ամբողջածավալ պլազմոֆերեզ, իմունոթերապիա, նեյրոինտենսիվ խնամք) հնարավորություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930