Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլ հայտնիների, միացել է Facebook սոցիալական ցանցի դեմ #StopProfitForHate թիրախային արշավին։ Թվիթերի իր հետևորդներին նա հայտնել է, որ, ի նշան բողոքի, սեպտեմբերի 16-ին սառեցնում է իր հաշիվները Facebook-ում և Instagram-ում։
«Ես չեմ կարող ձեռքերս ծալած լուռ նստել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլատրել ատելության խոսքի, քարոզչության և ապատեղեկատվության տարածումը, որի նպատակն է պառակտել Ամերիկան»,- գրել է նա և հավելել, որ սոցիալական կայքերում ապատեղեկատվության տարածումը լրջագույն հետևանքներ է ունենում ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների և ժողովրդավարության վրա։
Արշավի նպատակն է Facebook-ին ստիպել ավելի ագրեսիվ գործողությունների դիմել ատելության հրահրման, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի և նման բովանդակության նյութերը արգելափակելու հարցում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
I love that I can connect directly with you through Instagram and Facebook, but I can’t sit by and stay silent while these platforms continue to allow the spreading of hate, propaganda and misinformation - created by groups to sow division and split America apart pic.twitter.com/XkxzABn7qw
— Kim Kardashian West (@KimKardashian) September 15, 2020