«Առավոտյան, պաստառը փաթաթված, օգնականս փորձել է ներս մտնել: Կանգնեցրել են եւ պահանջել են, որ բացեն եւ տեսնեն բովանդակությունը: Դա ինձ համար անհասկանալի է, որովհետեւ ես ցանկացած պաստառ կարող եմ բերել, կարող է իմ աշխատասենյակի պատին եմ ուզում փակցնել՝ դա կլինի քարտեզ, կլինի վարչապետի հրաժարականի պաստառ, անկախ բովանդակությունից: Որեւէ մեկն իրավունք չունի կանգնեցնել ու որոշել, որ պիտի գրաքննի: Սա հեղափոխական ուժի իշխանության պարագայում շատ տարօրինակ է: Ես ինքս պաստառը ներս մտցրեցի, փորձեցի բերել դահլիճ, ինձ ասացին, որ դահլիճում ակցիա չեք կարող անել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա ասաց, որ չի կարող ամեն հարցով խնդրել աշխատակազմի ղեկավարին, դրա համար բարձրաձայն դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Նրա խոսքով՝ «Արարատ Միրզոյանը փորձ ունի, դյուրավառ նյութեր էր բերել: Իմ բերածն ընդամենը պաստառ է, ոչ կտրող, ծակող գործիք է, ոչ էլ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից