Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ». Խաղողագործները Երեւան-Երասխ ճանապարհին են

Սեպտեմբեր 16,2020 13:26

«Ցեղասպանությունը սա է, որ ես իմ ընտանիքին չեմ կարողանում պահել: Սա էլ սպիտակ ցեղասպանություն է: Եթե ես իմ երեխային չկարողանամ պահել, պիտի գնամ մոստից ինձ գցեմ, որ ոչ մի բան չտեսնեմ»,-այսօր վրդովված ասում էին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները, որոնք փակել էին Երեւան-Երասխ մայրուղին:

Շահումյանցիները բողոքի ցույց էին անում՝ դժգոհելով խաղողի մթերման վատ պայմաններից: Նրանք վերադարձել էին գործարարի հետ հանդիպումից, որը ասել էր՝ սեղանի սորտը կվերցնեն, բայց կոնկրետ գին չէր ասել: Նրանց խոսքով, խաղողի մթերման գնի մեջ փոփոխություն է եղել, ինչը նշանակում է ողջ աշխատանքը ջուրը լցնել:

«Վարչապետը ճակատին գրում է՝ «Դուխով», բայց հիմա այդ «դուխը» չենք տեսնում: Տանջվել եմ, իմ փողն եմ ուզում: Ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 135: Այդպես գոյատեւել հնարավոր չէ: Բա վարկերն ինչպե՞ս մարենք, ընտանիքը ո՞նց պահենք»,-նշում էին ցույցի մասնակիցները:

Նրանց խոսքով, այնպես չէ, որ կառավարությունը չի աջակցում, բայց այդքան ցածր գինը ինքնասպանություն է խաղողագործների համար:

«72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ, 120, 100 դրամ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 միլիարդ դրամ եմ տալիս, 2 տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Եթե չգա, կպառկենք ասֆալտին, թող գան, տրորեն, անցնեն»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ խաղողագործի խոսքով էլ՝ «Ասում են՝ կառավարությունն է որոշել խաղողի գինը, կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարցերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»:

Ոստիկանները հորդորում էին ճանապարհը բացել եւ անվտանգ գոտում բողոքի ցույցը շարունակել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930