Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը դժգոհեց, որ ոստիկանները «լացացնում են» կանանց, Խաչատրյանն էլ հակադարձեց՝ «կարճ, մոնտաժված տեսանյութեր են»

Սեպտեմբեր 16,2020 12:18

«Արդեն քանի անգամ տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, բերման ենթարկում: Դիմակ չդնելու պատմությունն է: Լավագույն դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել: Դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը: Ձեզ էլ կոչ եմ անում, որ դուք էլ դատապարտեք եւ պահանջեք, որ ծառայողական քննություն նշանակվի, որովհետեւ սա խայտառակություն է»,-ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին դիմեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Միրզոյանին կոչ անելով դատապարտել ոստիկանության գործողությունները:

Արարատ Միրզոյանը չարձագանքեց, փոխարենը պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը. «Դատապարտելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ է եղել: Ասեմ, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքներից հետո կարող ենք ինչ-որ բան դատապարտել կամ ոչ: Նախապես ասեմ՝ բոլոր տեսանյութերում նկարագրված իրավիճակները շատ կարճ են, մոնտաժված տեսանյութեր են, եւ նախապատմությունը ոչ մեկ չգիտի՝ ի՞նչ է եղել, ի՞նչ դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը: Եկեք սպասենք ծառայողական քննության արդյունքներին»:

Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ Խաչատրյանի պատասխանը սպառիչ էր. «Պարոն Մարուքյան, եթե սահմանված նորմերը խախտվում են, ապա ոստիկանությունը պարտավոր է իր լիազորությունն իրականացնել: Եթե կարծում եք, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները, կլինի ծառայողական քննություն: Քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930