Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, թե վարչապետը կրակն է ընկել իր ասածի ձեռքը, թե Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, հիմա ամեն կերպ փորձելու է այն հիմնավորել. «Փաստ»

Սեպտեմբեր 16,2020 11:55

Հայաստանում իշխանություններն ավելի շատ գովազդում են իրենց ամեն մի փոքր քայլը, քան խոշորածավալ նախաձեռնություններով են հանդես գալիս։

Այսպես, եթե կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է իրականացնում, ապա կարևորվում է ոչ թե դրանց ծավալային բովանդակությունը, այլ այն, թե դրանք թվով ինչքան շատ կլինեն, ինչքան շատ կխոսվի դրանց մասին, որպեսզի իշխանություններն էլ իրենց աշխատանքով «հպարտանալու» տեղ ունենան։ Բայց դեռ խնդիր է, թե այդ ծրագրերը որքանով են բավարար բնակչության և տնտեսվարողների համար իրենց ունեցած կորուստները չեզոքացնելու տեսանկյունից, քանի որ բողոքներ կան, որ դրանք ճգնաժամի հասցրած վնասների համեմատ ուղղակի չնչին են։ Եվ չնայած երկրի տնտեսական դրությունը շարունակում է բարդանալ, և ճգնաժամից դուրս գալու տեսանելի քայլերը նկատելի չեն, իշխանությունները փորձում են որոշակի դրական նոտաներ փոխանցել հանրությանը։

Սա գուցե բնական է: Բայց ուշագրավն այն է, որ այդ լավատեսությունը միտումնավոր ներկայացվում է ոչ թե ամբողջական պատկերի հաշվին, այլ դետալային բնույթ է կրում։ Երբ ընդհանուր ցուցանիշները բացասական են, ապա Փաշինյանին մնում է փնտրել և գտնել այնպիսի ցուցանիշներ, որոնք դրական կլինեն։ Ու այս հարցում կարևոր չէ, թե այդ ցուցանիշները որևէ դրական ազդեցություն ունեն տնտեսության վրա, թե դրանց մասնաբաժինն այնքան չնչին է, որ լուրջ ուշադրության արժանացնելն անիմաստ է։

Վարչապետը նաև դրական դինամիկա ցույց տալու համար հայտարարում է, թե 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով։ Այսինքն՝ նվազման ցուցանիշը առաջ բարձր է եղել, իսկ հիմա սկսել է փոքրանալ։ Բայց ՀԴՄ-ների շրջանառության պատկերը դեռևս շուկայում առկա իրավիճակի մասին հստակ ցուցիչ չէ, քանի որ կարևոր է ոչ միայն դրանց քանակը, այլև գումարային-ծավալային կողմը. քանակական առումով ՀԴՄ-ների ցուցանիշը կարող է ավելի լինել, բայց ծավալի տեսանկյունից՝ քիչ։

Բացի այդ, որքանով է հիմնավոր օգոստոսին ՀԴՄ շրջանառությունների 2,5 տոկոս անկման մասին հայտարարելը, եթե պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարվա 7 ամիսներին մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում նվազել են գրեթե 15 տոկոսով։ Այսինքն, շուկայում առևտրաշրջանառության էական նվազում կա։ Տպավորություն է, թե վարչապետը կրակն է ընկել իր ասածի ձեռքը, թե Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, հիմա ամեն կերպ փորձելու է այն հիմնավորել՝ առանց հաշվի առնելու, թե դրա համար կան անհրաժեշտ փաստեր, թե՝ ոչ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930