Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. Պարտադրվում են ինչ-որ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խորապես խեղելու մեր ազգային դիմագիծը. «Փաստ»

Սեպտեմբեր 16,2020 11:14

Հայաստանում առկա խնդիրներն ավելանում են և օրըստօրե ավելի մտահոգիչ են դառնում: Հիմնական խնդիրն այն է, որ իշխանության է եկել մի այնպիսի քաղաքական ուժ, որը մեր երկրում իրացնում է օտար օրակարգ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նորաստեղծ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Խոսելով կազմակերպության նպատակների մասին՝ նա ընդգծեց. «Մեր ինքնությանը խորթ, ուլտրալիբերալ օրակարգ է իրացվում, պարտադրվում են ինչ-որ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խորապես խեղելու մեր ազգային դիմագիծը և ուղղակի չեն կարող կյանքի կոչվել:

Ընդ որում, հարվածի տակ է հայտնվում մեր մատաղ սերունդը: Արդեն դպրոցական դասագրքերում այնպիսի փոփոխություններ են լինում, որոնք վաղ թե ուշ բերելու են հայի նկարագրի, հայ ժողովրդի նպատակների, հայի ինքնության խորքային փոփոխությունների: Օրակարգում, այնուամենայնիվ, դեռ կա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, և այս իշխանությունը ամենատարբեր մանիպուլ յատիվ հնարքներով փորձում է առաջ մղել այն: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ հետևողականորեն առաջ է մղվում Հայաստանի պետական, ազգային շահերին խորթ ու բոլորովին անընդունելի, սորոսական օրակարգ»:

Իսկ թե ինչո՞ւ սրվեց հատկապես արժեհամակարգի պաշտպանության հարցը, Դ. Ջամալյանը նշեց. «Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սորոսական ազդեցություններից ձերբազատվելու հնարավորություն ուներ, որովհետև, ի վերջո, 2018 թ. վերջին ժողովրդից մանդատ էր ստացել: Հեշտությամբ կարող էր թիմը համալրել իսկապես պետականամետ, պետականակենտրոն արժեքային համակարգ ունեցող գործիչներով: Բայց՝ ոչ: Սա է մտահոգիչը, տարօրինակը: Այդ ցանկությունն էլ չկա, և ավելի ու ավելի անընդունելի նախաձեռնություններով են հանդես գալիս: Տարօրինակ է, թե ինչո՞ւ մեծ քվե ստացած իշխանությունը չի ուզում ձերբազատվել այդ կախվածություններից: Բայց խնդիրն արդեն ինձ համար հստակ է: Իշխանության սորոսական, ոչ սորոսական թև գոյություն չունի: Գուցե որոշ առանձին բացառություններով, բայց իրենք նույնն են»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930