Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինի և ներկայիս միջև կոշտ խաղում չկա երրորդի տեղ: Այդ ոճում հաղթելու է կա՛մ ներկան, կա՛մ նախկինը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 16,2020 11:10

ՍԴ դատարանակազմի թափուր տեղերի լրացման խորհրդարանական ընտրությունը սոցիալական ցանցերում, հանրային ակտիվում, քաղաքացիական, քաղաքական մի շարք շրջանակներում արժանացավ քննադատության ու դատավորների երեք արդեն բավականին հայտնի թեկնածուներին հավանություն արժանացնելու «Իմ քայլը» խմբակցության հասցեին կոշտ գնահատականների:

Այդ ամենը գերակշռող մեծամասնությամբ ուղեկցվում էր բավականին հուսահատ, ապատիկ եզրահանգումներով, որոնց հեղինակները տեղի ունեցած ընտրությունը դիտարկում էին պետության համար ծանր հետևանքի կանխատեսման պրիզմայով:

Ինչի՞ վրա է խաղում Հայաստանում կառավարած նախկին համակարգը ներկայումս: Ակնառու է՝ այդ խաղը կառուցված է հանրային ապատիայի, հիասթափության, հուսահատության վրա: Տեղեկատվա-քարոզչական ամբողջ ռեսուրսը ուղղված է «պետության կործանման» տպավորություն կամ համոզում ձևավորելուն: Հետևաբար՝ այն խմբերը կամ ուժերը, որոնք չեն հարում նախկին համակարգին, բայց նաև բազմաթիվ դժգոհություններ ու դիտողություններ ունեն նոր մեծամասնության գործունեության և քաղաքականության առնչությամբ, ռեֆորմների բովանդակության և ընթացքի, կադրային լուծումների առնչությամբ, զուգահեռ ունեն մի խնդիր՝ կամա, թե ակամա չնպաստել ապատիայի և հուսահատության խորացմանը միտված նախկին համակարգից եկող ջանքին:

Ասել կուզի, ներկայիս իշխանության քննադատությունը այդ ուժերը պետք է կառուցեն ամենևին ոչ թավշյա հեղափոխության հանդեպ հանրության վստահության հաշվին, ներկայիս խնդիրները, բացթողումները, սխալները չպետք է փոխկապակցեն հեղափոխության հետ, որպեսզի հանրությունը չհայտնվի հուսահատության և հիասթափության տանող խաչաձև կրակի ներքո: Դրանից հենց հանրությունն է տուժելու, այլ ոչ գործող իշխանությունը: Հետևաբար՝ այդ իմաստով Հայաստանի համար առանցքային խնդիր է դառնում քաղաքական այն ուժի ձևավորումը, որը, լինելով ընդդիմություն ներկայիս կառավարող ուժին և հավակնելով լինել հաջորդ իշխանությունը, հանրությանն այդ իմաստով կտա հուսադրող, ոգևորող, ապագայի վերաբերյալ պատկերացումներ և ջանք գեներացնող, մոտիվացնող բովանդակություն: Միևնույն է, նախկինի և ներկայիս միջև կոշտ խաղում չկա երրորդի տեղ: Այդ ոճում հաղթելու է կա՛մ ներկան, կա՛մ նախկինը: Երրորդ ճանապարհ այդ իմաստով չկա:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930