Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների պահանջը բավարարվել է․ նորից երթուղի մտան մեծ ավտոբուսները

Սեպտեմբեր 15,2020 23:43

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն, անդրադառնալով քաղաքի հասարակական տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքին, կորոնավիրուսի տարածման պայմաններում կանգնած վիճակում ուղևորներ տեղափոխելուն, խոստացել էր, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ դպրոցներում դասերի սկսվելուն պես, կավելացնեն միկրոավտուբուսների թիվը։

Նա ասել  էր,  որ այս ուղղությամբ բանակցություններ են վարում  երթուղին շահագործող ՍՊԸ-ի հետ։ Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, արտակարգ դրության պայմաններում, ՍՊԸ-ն 50 տոկոսի չափով կորցրել  էր ուղևորահոսքը, այդ պատճառով  էլ  դիմում էր ներկայացրել քաղաքապետարան, հրաժարվել որոշ երթուղիներից, նույնիսկ ցանկություն էր հայտնել հրաժարվել  շահագործումից։

Այսօրվանից  երթուղի մտցրեցին մեծ ավտոբուսները, որոնք և պահանջում էին գյումրեցիները։ Ըստ մեր զրուցակցի,  ուղևորահոսքի կտրուկ անկման  ժամանակ ավտոբուսները շահագործող ՍՊՆ-ն դիմում էր ներկայացրել քաղաքապետարան՝ հրաժարվելով  երթուղուց, 15 ավտոբուսներից  6-ն էին պատրաստ աշխատելու, մնացածը տեխնիկապես խայտառակ վիճակում են գտնվում։

Քաղաքապետարանը որոշել է ժամանակավոր դադարեցնել  ՍՊԸ-ի գործունեությունը ու  հարմար պահի  վերագործարկել, որը փաստորեն այսօրվանից արել են։

Արտյոմ Սարգսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930