Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանի որդու գործում կա բժշկական գաղտնիություն պարունակող տվյալ

Սեպտեմբեր 15,2020 22:40

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկման փուլում է:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արսենյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 ՀՀ դրամ:

«Ընդամենն այս պահին կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, Վերաքննիչում դատական ակտը բողոքարկման փուլում է, մնացած մասով չեմ ցանկանա մեկնաբանել, որովհետեւ ընտանեկան, անձնական ու բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ կան գործում »,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե բժշկական գաղտնիություն պարունակող տեղեկությունը վերաբերում է Արսենյանի՞ն, թե՞ հանցագործության մասին հաղորդում տված կնոջը, փաստաբանը պատասխանեց՝ եթե մասնավորեցնի ում է վերաբերում, կնշանակի հրապարակում է այդ տվյալը:

Մեր հարցին, թե Արսենյանն արդյոք դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման տվյալ գործում չկա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930