Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիաընկերություններ, որոնք վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը

Սեպտեմբեր 15,2020 21:45

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:

«Մի շարք ավիաընկերություններ արդեն իսկ վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել իրենց կանոնավոր չվերթերը դեպի Հայաստանի Հանրապետություն:

Ստորև ներկայացված են իրենց գործունեությունը վերսկսած կամ վերսկսող ավիաընկերությունների ցանկը.

Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին:

Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին:

Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Air Arabia -ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

S7 Airlines-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերը հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 24-ը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

FlyEgypt-ի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել համապատասխան չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ ավիաընկերությունների չվացուցակում հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով»:

«Զվարթնոց» օդանավակայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930