Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով տեղի ունեցավ առաջին նիստը։
Հիշեցնենք՝ հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել Տիգրան Ուրիխանյանին զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում վճարել։
Դատական նիստի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը բարձրացրեց դատավարությունում այլ անձանց ներգրավվելու հարցը․ «Մեր հայցադիմումում նշված է պարտավորեցնել Տիգրան Ուրիխանյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո այսքան աշխատանքային օրվա ընթացքում ինչպես նաև, հարգելի դատարան, այստեղ Aravot.am է նշված, Tert.am է նշված և 168.am է նշված իրենց կայքերում հրապարակել հերքում։
Ես այնուհանդերձ կարծում եմ, որ մենք խնդիր ունենք այս ԶԼՄ-ների գործում ներգրավվելու, որովհետև ըստ էության, իրենց իրավունքները ու պարտականությունների հետ կապված դատարանը հնարավոր է դատական ակտ կայացնի։ Եվ պարտավորեցնել նրանց չգալ, հարգելի՛ դատարան, այստեղ որոշակի խնդիր եմ ես տեսնում, իհարկե՛, թողնելով հարգելի՛ դատարանի հայացողությանը, եթե դուք այստեղ խնդիր չեք տեսնում, բայց ամեն դեպքում ես այս հարցը բարձրաձայնում եմ, և կարծում եմ՝ այս անձինք ամեն դեպքում պետք է ներգրավվեն որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք»։
Կարդացեք նաև
Նա միջնորդեց լրատվամիջոցներին որպես երրորդ կողմ ներգրավվել։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 18-ին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ