Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի արձագանքը՝ Գյումրիում դիմակի պատճառով ծագած ծեծկռտուքին

Սեպտեմբեր 15,2020 18:00

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու պատմական միջուկում՝ Շիրազի անվան փողոցի սկզբնամասում դիմակը պատշաճ չկրելու պատճառով վիճաբանություն, քաշքշուկ էր տեղի ունեցել ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած մի երիտասարդի ու տարածքը հսկող ոստիկանների միջև։

Վիճաբանությանը խառնվել էին նաև անցորդները․ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել՝ գոռգռոցներ, երեխայի լացուկոծ, ուշաթափություն, ոստիկանների մի մեծ խումբ ըմբոստացող երիտասարդին գետին էր պառկեցրել, բերման էին ենթարկել։

Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում է այս ամենը, թեև ուղիղ եթեր մտնող քաղաքացիներ ևս եղել էին։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նշանակված է ծառայողական քննություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ shantnews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930