ԱԺ նիստում հայտարարությունների ժամին այսօր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցույց տվեց սոցցանցում ակտիվ շրջանառվող լուսանկարները, որոնցից մեկում աշակերտները ձեռքերը վերեւ են պարզել, որպեսզի ջերմաչափվեն, մյուսում էլ սոցիալական հեռավորություն են պահպանել՝ բարակ պարանը ձեռքում բռնելով:
«Բոլոր ժամանակներում եղել են եւ կլինեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւացող անձինք, այդ թվում՝ ուսուցիչներ, որոնք իրենց վրա իջեցված հանձնարարականն այնպես են «ջանասիրաբար» իրագործում, որ արդյունքը ստացվում է խեղաթյուրված պատկեր: Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները ձեռքերը բարձրացրել են՝ մի քանի շարք կանգնելով, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար՝ ուսուցիչը, ճեմելով մոտենա եւ ջերմություն չափի: Իմաստը ո՞րն է երեխաներին նման կերպ պահելու, եթե կարելի էր մոտենալ եւ երեխայի դաստակից չափել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է պարանը ձեռքում բռնելուն, նա հարցադրում արեց. «Ինչո՞ւ եք ձեզ կոտորում՝ նախարարության հանձնարարականը նման կերպ կատարելու համար: Ստրկամտություն է: Ծնողներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին, երբ հնարավոր էր առանց ավելորդ ջղաձգումների երեխայի դաստակից չափել ջերմությունը: Երեխայի հիշողության մեջ առաջին դասարանից այդ տեսարանն է մնալու: Բա ո՞ւր մնաց երեխայի իրավունքը, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծնողնե՛ր, դուք արժանի եք ձեր այսօրվա կյանքին, իսկ ձեր երեխաները՝ ձեր ստեղծած ապագային: Տիեզերքն արդար է: