Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնաճի կանխատեսումը Ասիայի զարգացող երկրների համար վերանայվել է. 2021թ. գնաճը կկրճատվի մինչև 2.3%-ի

Սեպտեմբեր 15,2020 18:10

Ասիական Զարգացման Բանկի կողմից այսօր թողարկված զեկույցի համաձայն վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում Զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը կսկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19) արդյունքում հասցված տնտեսական ավերածություններից։

Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0.7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6.8%-ի 2021թ-ին մասամբ այն պատճառով, որ աճը կչափվի թույլ 2020թ-ի համեմատ։ Այն միևնույն է հաջորդ տարի արտադրության ծավալը կթողնի COVID-19-ին նախորդող կանխատեսումներից ցածր, որը ենթադրում է «L»-ի տեսքով, այլ ոչ թե «V»-ի տեսքով վերականգնում։ Սպասվում է, որ տարածաշրջանի տնտեսությունների մոտ ¾-ը 2020թ-ին կցուցադրի բացասական աճ։

Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում Հայաստանի ՀՆԱ-ի աճը իջեցված է -4%-ի, որը հանդիսանում է 2020թ-ի ապրիլին կանխատեսված -3.5%-ից հետագա անկում։ Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021թ-ին հասնելով 3.5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5.7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2.8%-ից իջեցվել է 1.4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։ «ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռևս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչև 2020թ-ի տարեվերջ, որն էլ կհանգեցնի առևտրի, դրամական փոխանցումների և զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

«Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների մեծ մասը կարող են աճի դժվարին ճանապարհ սպասել մինչ 2020թ-ի տարեվերջ»,- նշել է ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան։ «COVID-19-ի արդյունքում ստեղծվող տնտեսական վտանգը մնում է լուրջ, քանի որ երկար առաջին ալիքները կամ կրկնվող բռնկումները կարող են պահանջել զսպող լրացուցիչ միջոցների նախաձեռնում։ Համավարակի դեմ պայքարի հետևողական և համակարգված քայլերը, քաղաքականության առաջնահերթություններով, որոնք ուղղված են պաշտպանելու այն մարդկանց կյանքերը կամ կենսապահովման միջոցները, որոնք արդեն իսկ ամենախոցելին են, ինչպես նաև աշխատանքին անվտանգ վերադարձի և բիզնես ակտիվության վերականգնման ապահովումը կշարունակի շատ կարևոր լինել, որպեսզի տարածաշրջանի վերականգնումը լինի ներառական և կայուն»։

Երկարաձգված COVID-19-ի համավարակը մնում է աճի հեռանկարների վատացման ամենամեծ ռիսկն այս և հաջորդ տարի։ Ռիսկը մեղմելու նպատակով տարածաշրջանի երկրների կառավարությունները լայնամասշտաբ պատասխան միջոցառումներ են նախաձեռնել, այդ թվում նաև քաղաքականության աջակցման փաթեթներ, հիմնականում եկամուտների աջակցման, որը կազմում է  3.6 տրիլիոն դոլար, որն էլ համարժեք է տարածաշրջանային ՀՆԱ-ի մոտ 15%-ին։

Իրավիճակի վատացման մյուս բացասական ռիսկերը բխում են աշխարհաքաղաքական լարվածությունից, այդ թվում նաև Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առևտրա-տեխնոլոգիական հակամարտության սրումից, ինչպես նաև ֆինանսական խոցելիությունից, որը կարող է սրվել ձգձգված համավարակի պատճառով:

ՉԺՀ-ն տարածաշրջանի շատ քիչ տնտեսություններից մեկն է, որին հաջողվել է հաղթահարել տնտեսական անկումը։ Ակնկալվում է, որ այն այս տարի կաճի 1,8%-ով, իսկ 2021թ-ին՝ 7,7%-ով, իսկ հանրային առողջապահության ոլորտում իրականացված բարեհաջող միջոցառումները աճի համար հիմք կապահովեն։  Հնդկաստանում, որտեղ փակումը առաջացրեց սպառողական և բիզնես ծախսերի կանգ, ֆիսկալ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվեց ռեկորդային 23.9%-ով և կանխատեսումների համաձայն 2020 ՖՏ-ում կանխատեսվում է, որ կկրճատվի 9%-ով, իսկ հետո՝ 2021թ-ին կվերականգնվի 8%-ով։

Սպասվում է, որ Ասիայի զարգացող երկրների ենթաշրջաններում այս տարի կնկատվի բացասական աճ՝ բացառությամբ Արևմտյան Ասիայի, որը կանխատեսումների համաձայն կաճի 1.3%-ով և խիստ կաճի մինչև 7.0%-ի 2021թ-ին։ Որոշ երկրներ, որոնք էապես կախված են առևտրից և զբոսաշրջությունից, մասնավորապես խաղաղօվկիանոսյան տարածաշրջա-նում և Հարավային Ասիայում, այս տարի կկանգնեն երկնիշ կրճատման առաջ։ Կանխատեսումների համաձայն ենթադրվում է, որ Ասիայի զարգացող երկրների մեծ մասը կվերականգնվի հաջորդ տարի, բացառություն կկազմեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ երկրներ, ներառյալ Կուկի կղզիները, Միկրոնեզիայի դաշնային նահանգները, Մարշալյան կղզիները, Պալաուն, Սամոան և Տոնգան։

Գնաճի կանխատեսումը Ասիայի զարգացող երկրների համար վերանայվել և ապրիլին կանխատեսված 3.2%-ից իջեցվել է մինչև 2.9%-ի՝ պայմանավորված նավթի համար պահպանվող ցածր գնով և թույլ պահանջարկով։ Ակնկալվում է, որ 2021թ-ն գնաճը կկրճատվի մինչև 2.3%-ի։

2020 Ասիայի զարգացման հեռանկարների թարմացված տարբերակում կա թեմատիկ գլուխ՝ «Կազդուրումը անհանգիստ ժամանակներում» վերնագրով, որտեղ քննարկվում է լավ ինքնազգացողության կարևորությունը, երբ համայնքները կվերականգնվեն ֆիզիկական և հոգեկան առողջության վրա COVID-19-ի ունեցած հետևանքներից։ Այս գլխում բացատրվում է, որ լավ ինքնազգացողությունը կարող է ներառական տնտեսական աճի շարժիչը լինել, եթե տարածաշրջանն օգտագործում է կազդուրման իր հարուստ ավանդույթները և եթե կառավարությունները համապատասխան քաղաքականություն վարեն։

ԱԶԲ-ն ձգտում է հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։

Ասիական Զարգացման Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930