Լրահոս
Օրվա լրահոսը

5 միլիարդից ավելի պարգևավճար ՊԵԿ-ի աշխատակիցներին

Սեպտեմբեր 15,2020 17:24

Այսօր Գյումրիում բացվեց Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որին մասնակցեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային ԱՏԳ կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականի օգոստոսից, կառուցման համար մինչև այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 միլիարդ դրամ։ Այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին։

Նման կենտրոնի ստեղծմամբ ծառայությունները կմատուցվեն «մեկ հարկի տակ», կհեշտացնեն գործընթացը տնտեսվարողների համար՝բացառելով տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերն ու տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը։

«ԱՏԳ կենտրոնի գործունեությունը ներկայումս ամբողջությամբ նախատեսված է որպես Հյուսիսային մաքսատուն վարչության համար ծառայելու, մաքսատան գործառույթներն իրականացնելու համար, ինչպես նաև հյուսիսային դարբասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար։ Մինչև մենք կունենաք շինարարության երկրորդ փուլի ավարտը 2021, 2022 թվականների ընթացքում, ներկայումս լայն թափով իրականացնում են գործընթացները միասնական, «մեկ կենտրոն»-ից ամբողջական ծառայությունների մատուցումը ներդնելու, այսինքն՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» հայեցակարգի ամբողջական մշակման և ներդրման ուղղությամբ։

Եվ մենք կունենաք բոլոր պետական մարմինների կամ ներկայացուցչությունները կամ համապատասխան տեղեկատվական հոսքերի փոխանակման եղանակով այդպիսի փաստաթղթերը տրամադրելու հնարավորություն։ Կենտրոնի ամբողջական շինարարության ավարտից հետո այն լիարժեք պատրաստ կլինի որպես Հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական ազգային գործառույթների համար համալիր ծառայություններ սպասարկող կենտրոն գործարկելու»,-ասաց ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ նախագահին տարբեր հարցեր ուղղվեցին՝ շորերի մաքսազերծման նոր կարգի պատճառով ընթացող բողոքի ակցիաներից, պարգևավճարներից, Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործից։

Թե որքան պարգևավճար է ստացել ՊԵԿ նախագահը, նա լրագրողներին առաջարկեց սպասել, մինչև որ իր կողմից կներկայացվի եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Իսկ թե որքան է կազմել պարգևավճարների ֆոնդը ՊԵԿ-ում 2020 թվականին, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց․ «Տարեկան պարգևավճարների ֆոնդը 2020 թվականին պետական եկամուտների կոմիտեում կազմել է 5 միլիարդից մի փոքր ավելի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930