Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ եւ քուրդ ժողովուրդներն ընդհանուր թշնամի ունեն՝ թուրքական իշխանությունը». Հասանով

Սեպտեմբեր 15,2020 17:07

«Հուլիսին Ադրբեջանը լայնածավալ դիվերսիա կատարեց ՀՀ սահմանների հանդեպ, եւ հենց առաջին օրերին Թուրքիան զորակցեց Ադրբեջանին: Թուրքիան նույն ձեւով ամեն օր հայտարարում է, որ ոչնչացնելու է «Քրդական բանվորական կուսակցությանը», քուրդ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում նրանք: Ամեն օր Թուրքիան մեծ թափով ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի հանդեպ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հ/կ խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

«Սիրիայի քրդական աղբյուրները դեռեւս ամիսներ առաջ են հայտարարել, որ Սիրիայում թուրքական իշխանություններն իրենց հովանու ներքո գտնվող իսլամիստ ահաբեկիչներին տեղափոխում են Ադրբեջան: Մենք դատապարտում ենք Թուրքիայի նման գործողությունները եւ զորակցություն հայտնում հայ ժողովրդին: 40 միլիոնանոց քուրդ ժողովրդի շրջանում կան հայերի բարեկամներ: Թուրքիայի մեջլիսի քուրդ պատգամավորները պարբերաբար բարձրաձայնել են հայոց ցեղասպանության հարցը եւ ենթարկվել մեծ ճնշումների»,-հավելեց Կնյազ Հասանովը:

Նա շեշտեց. «Հայ եւ քուրդ ժողովուրդներն ընդհանուր թշնամի ունեն՝ թուրքական իշխանությունը, եւ ժողովուրդները պետք է համագործակցեն, խոսեն կուսակցությունների մակարդակով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930