«Մենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ցավոք սրտի, չունենք, ուզում է` 47 հոգի ընտրվեն որպես այդ դատարանի դատավոր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար երեք դատավորների՝ ԱԺ-ի կողմից ընտրությանը։
Վարոսյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները իրականացվեցին Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ և մեծ հարցական կախեցին Սահմանադրական դատարանի վրա․ «Մենք սրա հետևանքները դեռ ապագայում ենք զգալու, երբ ցանկացած անձ կարող է հարցականի տակ դնել Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում։ Ցանկացած հաջորդ իշխանություն, ինչ ուզի, այդ ՍԴ-ի հետ կարող է անել՝ նույն կերպ սահմանադրական փոփոխություններ անելով։ Մենք խախտեցինք սահմանադրական արդարադատության անընդհատության սկզբունքը և ձևավորեցինք օրվա քաղաքական իշխանության քիմքին հարիր Սահմանադրական դատարան»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: