Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու միջնորդության քննությունը, թեև ընթանում է դռնփակ ռեժիմով, սակայն որոշման հրապարակումը կլինի դռնբաց ռեժիմով:
Սակայն այդպես էլ լրագրողներին թույլ չտրվեց մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Միայն պարզ դարձավ, որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի է բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի մի մասը միայն կազատվի կալանքից։
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով նախորդ դատական նիստին պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել էր Ռոբերտ Քոչարյանի գույքն ամբողջությամբ ազատել կալանքին:
Այս պահին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն անցկացվում է դռնբաց ռեժիմով:
Կարդացեք նաև
Միջնորդություններով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը և Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ