Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հարցը կգտնվի ԱԺ տիրույթում, այդ ժամանակ մենք կարձագանքենք». Մակունցը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու ու քրեական գործերի մասին

Սեպտեմբեր 15,2020 16:16

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի քրգործի հետ կապված հարցին ի պատասխան, թե ինչու հենց այս շրջանում, երբ ԲՀԿ-ն քննադատեց կառավարությանը, նման գործեր ի հայտ եկան՝ պատասխանեց. «Տեղյակ չեմ քրեական գործերից»: Ըստ նրա, այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, բայց պարզ է, որ ընդդիմադիրները դրան կտան քաղաքական ենթատեքստ:

Հարցին՝ ինչ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշում է եղել, նրա հետ պայմանավորվածություննե՞ր են եղել, որովհետեւ նա փոխել է շեշտադրումները՝ Մակունցը վստահեցրեց, որ ոչ, Ծառուկյանի հետ որեւէ պայմանավորվածություն, քննարկում չի եղել այդ թեմայով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս ընթացքում քննում է Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական պաշտոնում համատեղելիության հարցը՝ պարզելու, թե ձեռնարկատիրական գործունեությամբ նա չի՞զբաղվում այս ընթացքում, եթե պարզվի, որ զբաղվում է, արդեն ԱԺ-ում մանդատից զրկելու հարց կարող է դրվել: Այս առնչությամբ էլ Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ մարմին է, ու եթե արդարադատության նախարարության դիմումի հիման վրա է ուսումնասիրություններ սկսել, կարող են պարզաբանման համար դիմել ԱՆ-ին. «Երբ հարցը կգտնվի ԱԺ տիրույթում, այդ ժամանակ մենք կարձագանքենք»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930