«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, եւ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ փակ քվեարկությունը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահն էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա առողջական խնդիրների պատճառով վերջերս վայր էր դրել պատգամավորական մանդատը:
«Շնորհակալ եմ տիկին Թանդիլյանին՝ իր աշխատանքի համար: Որպես կին քաղաքական գործիչ՝ նա ուրույն տեղն ունի դաշտում եւ օրինակելի է շատ կանանց եւ աղջիկների համար: Ափսոսանքով եմ նշում, որ առողջական խնդիրներից ելնելով՝ նա վայր դրեց մանդատը»,-ավելի վաղ ԱԺ նիստում հայտարարել էր Արկադի Խաչատրյանը:
Ինչպես այսօրվա նիստում ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: Արկադի Խաչատրյանի օգտին «կողմ» է քվեարկել 96, իսկ «դեմ»՝ 4 պատգամավոր:
Կարդացեք նաև
Այսպիսով, Արկադի Խաչատրյանն ընտրվեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ