Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զրպարտության համար փոխհատուցման մասին առաջարկը սպառնում է խոսքի ազատությանը. Լրագրողների եվրոպական դաշնություն

Սեպտեմբեր 15,2020 15:24

«Լրագրողների եվրոպական դաշնությունն» ու «Լրագրողների միջազգային դաշնությունը» (IFJ և EFJ) միացել են Հայաստանի լրագրողների միությանը և կոչ են անում ՀՀ խորհրդարանին մերժել Ալեն Սիմոնյանի օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է կրկնապատկել մեդիա և սոցիալական ցանցերում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը։ Այս մասին տեղեկացնում է Լրագրողների եվրոպական դաշնության պաշտոնական կայքը։

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել քաղաքացիական օրենսգրքում և հնգապատկել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում վիրավորանքի և հերյուրանքի համար նախատեսված տուգանքը՝ 1 մլն դրամից դարձնելով 5 մլն դրամ։

Լրագրողների եվրոպական դաշնությունը, մեջբերելով «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունը, նշում է, որ «զրպարտություն» և «վիրավորանք» բառերը ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չեն և այդ անորոշ սահմանումը դուռ է բացում քաղաքական նկատառումներով չարաշահումների համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930