Լրահոս
Օրվա լրահոսը

1 օրում` 1716 նոր դեպք. Թուրքիայում ավելանում են կորոնավիրուսի դեպքերը. Ermenihaber

Սեպտեմբեր 15,2020 14:04

Թուրքիայում սեպտեմբերի 14-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112․563 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․716 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.225 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 260.058 մարդ, իսկ 1.301 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 292.878 և մահվան 7․119 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 632.123-ի։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930