Խորհրդարանում այսօր ավարտվեց ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների ընտրության գործընթացը: Պատգամավորները մասնակցեցին փակ, գաղտնի քվեարկությանը: Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկության արդյունքները հետեւյալն են.
ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ, դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյան.
Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը-88,
«Կողմ»-84
Կարդացեք նաև
«Դեմ»-2:
ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբան Արթուր Վաղարշյան.
Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը-88,
«Կողմ»-86,
«Դեմ»-1:
Կառավարության կողմից առաջադրված թեկնածու՝ իրավաբան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Շաթիրյան.
Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը-88,
«Կողմ»-85,
«Դեմ»-3:
Այսպիսով, երեք թեկնածուներն էլ ընտրվեցին ՍԴ դատավորներ: Նրանք լիազորությունները ստանձնելու են խորհրդարանում երդում հնչեցնելով: Երբ թեկնածուներից երկուսը ներկայիս աշխատանքից ազատման դիմում գրեն, ԱԺ-ում կկազմակերպվի նրանց երդման արարողությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ