Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սենթ-Լուիսում կազմակերպված արագ (մեկ շրջան, 25 րոպե + 5 վայրկյան) եւ կայծակնային (երկու շրջան, 5 րոպե +3 վայրկյան) շախմատի օնլայն մրցաշարում:
$ 250 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարին բացի Արոնյանից մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին եւ Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենյեր Դոմինգեսը, Ջեֆրի Սյունը, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան եւ իրանցի Ալիռեզա Ֆիրուջան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ