Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պինցետով եւ արաղով» ախտահանում, մահացած տատիկի կորած դի». Զոհրաբյանը հեգնեց, որ նախարարին եւ պարետին գուցե արիության մեդալ տան

Սեպտեմբեր 15,2020 12:00

«Դուք իրո՞ք մտածում եք, որ մենք հակառակ բան ենք քարոզել՝ տարածելու համար համավարակը: Նայեք ֆեյսբուքյան էջս, որում կգտնեք հակադարձումներ նրանց հանդեպ, որոնք հայտարարում էին, թե կորոնավիրուս չկա: Ստիպված «բլոկել» եմ մի քանի քաղաքացիների, որովհետեւ անընդհատ դրանց վրա կենտրոնանալն արդեն նյարդերիս վրա էր ազդում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով իշխող «Իմ քայլը» խմբակցությանը:

Հիշեցնենք, որ քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության եւ պարետատան աշխատանքի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցը, եւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց՝ փաստեր է հավաքել այն մասին, թե ինչպես է ընդդիմությունը հակաքարոզչություն արել համավարակի առնչությամբ:

«Մեր խմբակցությունն անընդհատ քարոզել է պահպանել հակահամաճարակային կանոնները. ինչի՞ց եք վախենում: Եթե ամեն ինչ լավ է, կասենք՝ լավ է: Հնարավորություն տվեք քննիչ հանձնաժողով ստեղծելու»,-դիմելով «Իմ քայլին»՝ եզրափակեց Սրբուհի Գրիգորյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց՝ եթե իշխանությունն իսկապես փաստեր ունի ընդդիմության դեմ, ապա հրաշալի է. «Դա առիթ է, որպեսզի դուք կողմ քվեարկեք հանձնաժողովի կազմին, եւ այն ստեղծվի: Այդպես մենք կքննարկենք բողոքի ցույցերի ժամանակ վարակվածների եւ «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, կորոնավիրուսը «պինցետով եւ արաղով» ախտահանելու, մեր լեռնագնաց նախարարի հայտարարությունների, Գյումրիում մահացած տատիկի դիակի կորելու, կորոնավիրուսից մահացածի ատամնաշարը ջարդվելու հարցերը: Այո, կարող է պարզվել, որ ամեն ինչ լավ է, եւ պարետին ու առողջապահության նախարարին արիության մեդալ է պետք հանձնել…ու քանի որ ըստ ձեզ ես սուբյեկտիվ եմ, ես այդ հանձնաժողովում չեմ լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930