Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը Ռուսաստանում թունավորվելուց հետո բուժում է ստանում Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, Գերմանիայի դատախազության հետ զրույցում հրաժարվել է համագործակցել ռուսական կողմի հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցչին։
«Նրան իրազեկել են իր վիճակի մասին, նա լիովին գիտակցում է, թե ինչ է կատարվել, և թե որտեղ է ինքը»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Նշենք, որ զրույցը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները հաստատել էին Բունդեսվերի պնդումը, թե Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ թունավոր նյութով։
Գերմանիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչը NYT-ին հայտնել է, որ ապաքինվելուց հետո քաղաքական գործիչը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան։ «Նա Գերմանիայում մնալու պլաններ չունի, ուզում է վերադառնալ տուն՝ Ռուսաստան, և շարունակել իր առաքելությունը»,- հավելել է պաշտոնյան։
Կարդացեք նաև
Ռուս ընդդիմադիրը դեռևս ոչ մի կերպ մի մեկնաբանել այս տեղեկությունները։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ