«Իրատեսի» զրուցակիցն է երգահան, երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ:
– 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո մարդիկ հեռացան ու անջատվեցին մեկը մյուսից։ Քաղաքական նկրտումներից ելնելով՝ եղբայրը եղբորից հեռացավ, հայրը՝ որդուց, և այսպես շարունակ: Երկու տարի անց բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացե՞լ է:
-Դրական աճ, ցավոք, դեռ չեմ տեսնում։ Տարանջատում, իրոք, շատ եղավ, ինքս էլ ընկերներ եմ ունեցել, որոնց հետ բանավեճերը բարձրաձայն գոռգոռոցի են հասել: Ինձ ո՛չ սև եմ համարում, ո՛չ էլ՝ սպիտակ (սպիտակ ընդհանրապես չեմ համարում): Եվ, առհասարակ, գույների բաժանումը, բառի բուն իմաստով, դավաճանություն եմ համարում։ Տարբերություն չեմ տեսնում մեր զինվորի վրա կրակողի ու հասարակության մեջ հակասություններ մտցնողի միջև: Ատելությունը վտանգավոր չափով շատացել է, ու եթե գոյություն ունի երկրի ղեկավար, առաջին իսկ օրը կարող էր հայտարարել, թե՝ ժողովուրդ ջան, ինձ պաշտպանելու համար սրան-նրան մի՛ հայհոյեք, դուք ինձ ավելի եք վնասում։ Ցավոք, այդպիսի հայտարարություն չհնչեց: Չե՞ն ուզում, թե՞, պայմանական ասած, առաջին դեմքին դուր է գալիս, երբ իրեն փառաբանողները մյուսներին հայհոյում են, : «Լայվով» չէ, հանրային հեռուստատեսությամբ պիտի հայտարարի, խնդրի, որ սոցիալական ցանցերում միմյանց չհայհոյենք, մի՛ արեք, արա՛, չե՞ք հասկանում: Միշտ երազել եմ, որ պետությունը և հայրենիքը նույնականանան: Պետության և հայրենիքի սոսինձը բանակն է, անջրպետողը, ցավոք, իշխանությունը։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: