Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Ապրիլյանի եզրակացությունը, կարծում եմ, կունենա իրավական հետեւանք». «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2020 11:10

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի վերջը կհրապարակի եզրակացությունը։ Հանձնաժողովի անդամ իմքայլական Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ այդ եզրակացությունը կարող է իրավական գործընթացի հիմք հանդիսանալ։ Թե ովքեր կանցնեն քրգործերով, եւ ինչ պարզեց հանձնաժողովը՝ պատգամավորի հետ զրույցում։

– Հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի է մնալու, ինչպես ձեր նիստերն էին անցկացվում, հնարավո՞ր է այն իրավական գործընթացի հիմք հանդիսանա։

– Եզրակացությունը, որպես այդպիսին, կունենա նկարագրության, եզրակացության բաժիններ, եւ որոշ հատվածով, ոչ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, անշուշտ, կլինի հանրությանը հասանելի։ Ինչ վերաբերում է իրավական հետեւանքներին, այո, կարծում եմ, դա կունենա իրավական հետեւանք։

– Մինչդեռ մեկ տարվա գործունեության եւ հանձնաժողովականներից հրապարակային հայտարարությունների համաձայն ամենաաղմկոտ իրողությունները կարծես հերքվել են, կամ, այսպես կոչված, ապրիլյանի միֆերը կոտրվել են՝ նույն տարածքային կորուստների մասով, որ ոչ թե 800 հեկտար է, այլ ավելի քիչ, նույն բանակում եւ դիրքերում սպառազինության, փամփուշտի պակասի, տանկերում անորակ դիզվառելիքի մասով, Խաչատուրովի հետ կապված։ Միակ օղակը, որտեղ թերացում է եղել, հետախուզությունն է, այն էլ՝ գիտենք, թե հիմա որտեղ է այդ ոլորտի պատասխանատուն։

– Քանի դեռ չկա եզրակացությունը, մենք նման պնդումներ չենք կարող անել, երբ հրապարակվի եզրակացությունը, պարզ կլինի՝ որ մասն է եղել միֆ, որը՝ իրականություն։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների հայտարարություններին, այո, ես էլ եմ ասել, որ ունեցել ենք տարածքային կորուստներ, դիրքային կորուստների մասով նույնիսկ թիվ նշել, որ դրանք 20 եւ ավելին են։ Նույնը կարող եմ հիմա էլ պնդել, մնացած մանրամասնությունները՝ եզրակացության մեջ։

Նախկիններին ուղղված բոլոր քննադատությունները, վստահեցնում եմ, տեղին են, պարզապես հանգամանքներն այլ են եղել, եւ քննիչ հանձնաժողովի նպատակն էլ այն է, որ ուսումնասիրություն կատարի եւ ներկայացնի իրողությունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930