Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ կեղծ օրակարգ է համարում 2016-ի Ապրիլյան պատերազմում մեր հաղթել-չհաղթելու շուրջ ծավալված դիսկուրսը: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, ասում է, միանշանակ հաղթել են Ադրբեջանին, և հակառակորդը կրել է ծանր պարտություն, չի հասել իր առջև դրված նպատակին: Համեմատում է՝ 2016-ին հաղթել ենք այնպես, ինչպես Արցախյան պատերազմի շրջանը՝ 94 թվականի հրադադարով պսակված, ինչպես տավուշյան գործողություններն ու այլ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, հավելում է Ոսկանյանը, նման խոսակցություններով մեր հասարակությունը պառակտելու փորձեր անելը, ատելության մթնոլորտ սերմանելն ու յուրայինների և այլոց բաժանելը Հայաստանը տանում են ներքին լարվածության նոր փուլի: «Մենք պետք է ընդհանրապես մոռանանք այդ բաժանումները: Հայաստանի հանրությունը, անշուշտ, ունի քաղաքական զանազան համակրանքներ և կողմնորոշումներ, սակայն ներքաղաքական պայքարը պետք է ընթանա, ինչպես այլ երկրներում, հաճախ, այո, նաև սուր շեշտադրումներով: Ներքաղաքական պայքարի ընթացքում հասարակությունը չպետք է մասնատվի, բաժանվի զանազան գունային երանգների: Ի՞նչ ասել է՝ նախկիններ և ներկաներ. արգահատելի իրողություն է հասարակությունն ու քաղաքական էլիտաները նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների բաժանելը: Նման մոտեցումները չպետք է տեղ ունենան մեր հասարակության մեջ, առավել ևս՝ քաղաքական վերնախավերում»,- նշում է Ոսկանյանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: