Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Կառավարող ուժը դավաճանել է այն ժողովրդին, որն իրեն ձայն է տվել». «Ժամանակ»

Սեպտեմբեր 15,2020 10:24

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է բևեռի և նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համագործակցության հնարավորությունը։ Ո՞ր ոլորտում եք պատրաստվում գործակցել։

– Պարոն Դարբինյանը իր հրապարակային հոդվածով, հետագայում նաև հարցազրույցով առաջարկություն է արել հակաճգնաժամային տրամաբանության մեջ սահմանադրական խորհուրդ ձևավորել՝ նկատի ունենալով 2018 թվականի փոփոխությունները ողջունած ուժերին և գործիչներին։ Օգոստոսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդակցության ժամանակ մենք դրական ենք արձագանքել այդ առաջարկությանը՝ պատրաստակամություն հայտնելով, եթե նման հարթակ լինի, համագործակցենք։

– Իշխող ուժերը, սակայն, մտադիր չեն գնալ արտահերթ ընտրությունների։ Ասում են՝ արդար ընտրությունների միջոցով բարձր լեգիտիմությամբ ենք ձևավորել այս խորհրդարանը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Անկեղծ ասած՝ ես արդեն հավանականություն չեմ տեսնում, որ նրանք կգնան արտահերթ ընտրությունների իրենց կամքով ու գիտակցությամբ՝ եթե հանգամանքները չստիպեն։ Մենք կարծում ենք, որ կառավարող ուժի անկում տեղի կունենա, այդ ուժը տապալվելու է օբյեկտիվ հանգամանքների հիման վրա՝ ճգնաժամի ազդեցությամբ։ Նրանք չենք կատարում հակաճգնաժամային որևէ քայլ, ընթացիկ տրամաբանությամբ են գործում և, բնականաբար, տապալվելու են, չեն հասնի մինչև հերթական ընտրություններ։ Եթե նման բան տեղի ունենա, որ քարշ գալով հասնենք մինչև արտահերթ ընտրություններ, ապա Հայաստանից բան չի մնա։ Կյանքը պահանջում է, որ այդ փոփոխությունը լինի և այն լինելու է։ Այսինքն՝ այդ անտրամաբանական արտահայտությունը, որ սիրում են քարոզչական նպատակներով կրկնել կառավարող ուժի ներկայացուցիչները, թե մենք շատ ձայն ենք ստացել, այդ պատճառով ոչ մի բան չի կարող խարխլել՝ դա ծիծաղելի է։ Կառավարման արդյունավետությունը չի որոշվում միայն ստացած ձայների հիման վրա, հատկապես եթե այդ ձայներին դու դավաճանել ես։ Իսկ կառավարող ուժը դավաճանել է այն ժողովրդին, որն իրեն ձայն է տվել։ Պարզապես մի քիչ ավելի թավշյա մեթոդներ է կիրառում, չնայած այսօր արդեն տեսնում ենք ոստիկանության բռնությունները, բաժիններում մարդկանց ստորացումները, անգամ զանցանք չկատարած մարդկանց նկատմամբ կամայական վերաբերմունքն ենք տեսնում՝ խոշտանգում։ Այնպես որ, վերարտադրում է նաև ռեժիմը, կառավարման մեթոդների ամբողջությունը ևս վերարտադրվում է, այսօր սա ենք տեսնում։ Սրանից ելնելով էլ եզրակացում ենք, որ կառավարող ուժը չի կարող երկար ձգել։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930