Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնիի ինքնազգացողությունն աստիճանաբար բարելավվում է. Բեռլինի հիվանդանոց. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 14,2020 23:45

 «Ամերիկայի ձայն». Այն փաստը, որ այլ երկրների անկախ լաբորատորիաները հաստատել են Գերմանիայի այն եզրակացությունը, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական քիմիական միջոցով, պետք է վերջ դնեն Գերմանիայի նկատմամբ քննադատությունը այս բացահայտման համար, ասում է Գերմանիայի արտգործնախարարը

Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաներում անցկացված հետազոտությունները Բեռլինի հիվանդանոցում ապաքինվող Կրեմլի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման փաստով, ևս հաստատել են, որ Նավալնին թունավորվել է խորհրդային շրջանում ստեղծված Նովիչոկ թունավոր նյութի միջոցով:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը կոչ է անում, հաշվի առնել այս վերջին զարգացումները և դադարեցնել քննադատությունը Գերմանիայի հասցեին Նավալնիի թունավորման գործի վերաբերյալ:

Երկուշաբթի օրը Բեռլինի հիվանդանոցից, որտեղ բուժվում է Նավալնին, հայտնել են, որ հիվանդի առողջական վիճակը բարելավվում է և նա արդեն ի վիճակի է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930