2020թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 3 կորուստ, 3-ն էլ ոչ մարտական։
Օգոստոսի 7-ին Նախիջևանում ավտովթարից մահացել էր պայմանագրային զինծառայող Միրշահին Սեյիդովը։ Վթարի ժամանակ ևս երկու զինծառայող վիրավորվել էին։ Ադրբեջանի ՊՆ֊ն մինչ այժմ որևէ հայտարարություն չի արել այս վթարի մասին։
Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել էր սրտի անբավարարությունից։ Մամմադով պաշտոնից ազատվել էր 2020թ. հուլիսի 8-ին, այն ժամանակ նշվում էր, որ Մամմեդովը համակարգից չի հեռացվել ու նշանակվելու է մեկ այլ պաշտոնի։ Քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: