Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Տարոն Սիմոնյանը եւ Արկադի Խաչատրյանն ընդունել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին:
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացմանը եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես դատական համակարգում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի դեմ պայքարի հարցում մինչ այժմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով