«Ի՞նչ կարող է տալ նոր Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների հարգման ու բավարար պաշտպանությանը Երվանդ Խունդկարյանը»,- հարցնում է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրմանը։
Այսօր ԱԺ-ն քննարկում էր ՍԴ դատավորի երեկ թեկնածուների՝ Ե․Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի առաջադրման հարցը։ Վաղը տեղի կունենա փակ գաղտնի ընտրությունը։
«Ե․Խունդկարյանը մարմնացումն է այն դատական համակարգի, որի բարեփոխումը հնարավոր չեղավ անել այս երկու տարիների ընթացքում։ Այսօր այդ համակարգն իր միջից հատկապես աչքի ընկած դատավորներից մեկի շուրջ կոնսոլիդացիա է ձևավորվել և նրան առաջ է մղում բարձր դատարան։ Այնտեղ նա պետք է շարունակի այդ համագործակցության անդամների մեղքերի պարտակման գործընթացը»,- համոզված է Տ․Եգորյանը։
Փաստաբանի կարծիքով «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին կանգնած է իր կողմից հռչակված, հեղափոխության պատճառ դարձած արժեքների, իրավունքների, գիտակցության և ֆորմալ մանիպուլյացիաների միջև շատ կարևոր ընտրության առաջ։
Կարդացեք նաև
Տ․Եգորյանը նաև կարծում է, որ իշխող խմբակցությունում միասնականության դրոշակի ուժով լռեցնում են ամբողջ կյանքում ժողովրդավարական արժեքների համար պայքարած մարդկանց, և որ դա շատ վտանգավոր ճանապարհ է։ «Խունդկարյանի ընտրությունը կարևոր խաչմերուկ է, որը հատելուց հետո մեր կյանքն այլ է լինելու»,- հավելեց նա։
Տ․Եգորյանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրենց՝ զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչներին ուղղված հայտարարություններին։
Մանրամասները՝ տեսանյութում