Լրահոս
Օրվա լրահոսը

Աջարիայում վարակը տարածված է հասարակության բոլոր շերտերում. «Ալիք մեդիա»

Սեպտեմբեր 14,2020 22:22

«Ալիք մեդիա». Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի հայտարարությամբ՝ վարակված անձանց աղբյուրների հետազոտությունն ու հայտնաբերումը այլևս տեղի չի ունենում և դրանք արդեն կորցրել են իրենց իմաստը։

«Այսօր ամենաշատ դեպքն է գրանցվել՝ 108։ Կարող ենք ասել, որ վարակված անձանց աղբյուրների հետազոտությունն ու հայտնաբերումն արդեն տեղի չի ունենում և իմաստը կորցրել է, քանի որ Բաթումիում դեպքերը ցրված են։ Լարված համաճարակային իրավիճակ ունենք, սակայն չէի ասի, որ իրավիճակն անվերահսկելի է, և խուճապի առիթ կա»,- հայտարարել է Նիժարաձեն։

Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Ռուսուդան Շավիլիշվիլիի խոսքով՝ Աջարիայի շրջանում վարակը տարածված է հասարակության բոլոր շերտերում։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվում․ այսօր երկրում 165 վարակված կա։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է Աջարիայում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930