Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 351 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 291:
Կարդացեք նաև
Մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1256 նմուշառում, վերահսկվել է՝ 1641 մեկուսացված անձ։
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 11:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ,
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
Պահպանել սոցիալական հեռավորություն:
Վայոց ձորի մարզպետարան