Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու «Պեգաս» խանութի մոտ դանակահարել են 1998 թվականին ծնված երիտասարդի՝ Խ․Ս-ին, որին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով։ Նրան այս պահին վիրահատում են։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Պեգաս» խանութի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է 1998 թվականին ծնված անձի դանակահարությամբ։
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն, ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ