Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենն էլ իր երախտագիտության խոսքն է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։
Կարդացեք նաև
Տեսազանգի ընթացքում տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ տիկին Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև պարոն Հոֆմանի ղեկավարությամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ կառավարություն