Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը հրաժարվել է ԱԱԾ-ում բացատրություն տալ

Սեպտեմբեր 14,2020 18:25

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանը տեղեկություններ չունի՝ ինչի համար էին այսօր Զաքարյանին հրավիրել ԱԱԾ: Թեեւ լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Զաքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Գառնու տարածքում հիմնած այգու համար, Գեղամ Հակոբյանն այս տեղեկությունը չհաստատեց.

«Քանի որ դատավարական գործողություն չի եղել, ինքս չեմ մասնակցել, քրեական որեւէ գործի հետ կապ չունի , Զաքարյանը դատավարական կարգավիճակ չունի, ընդամենը հրավիրել են որոշակի հարցերի շուրջ բացատրություն տալու, իսկ բացատրություն տալը մարդու իրավունքն է, իրենք էլ, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել են, որեւէ գործողություն չի կատարվել»,- ասաց Գեղամ Հակոբյանը: Փաստաբանը նաեւ տեղեկություններ չուներ, թե արդյոք բացի Իշխան Զաքարյանից բացատրություն տալու են հրավիրվել նաեւ Զաքարյանի եղբայրն ու որդին:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Զաքարյանը կրկին հրավիրվել էր ԱԱԾ՝ ընտրակաշառքի հայտնի քրեական գործով հարցաքննության։ Այս գործով, Զաքարյանը կասկածյալի իրավունքներով վկայի կարգավիճակ ունի, փաստաբանի խոսքով, միայն այդ մի հարցաքննությունն է եղել, որի ընթացքում Զաքարյանը հայտնել է, որ առնչություն ու կատարվածի մասին տեղեկություններ չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930